Աշխարհում կարող են աճել նավթի գները
Չինաստանի կողմից նավթի պահանջարկի աճի պատճառով դրա արժեքը ողջ աշխարհում կարող է աճել, հայտնում է Bloomberg-ը։
Հրատարակությունը նշում է, որ Չինաստանը նավթի խոշորագույն սպառողներից մեկն է աշխարհում։ Վերջերս երկիրը սկսել է աստիճանաբար վերականգնել և մեծացնել պահանջարկը, նշել է հրատարակությունը։ Չինական CNPC նավթագազային ընկերությունը կանխատեսել է, որ 2022 թվականի երրորդ եռամսյակում երկիրը կկարողանա 12%-ով ավելացնել նավթի սպառումը։ Դրա պատճառով մի շարք երկրները պատրաստվում են ավելացնել վառելիքի արտադրությունը։
Չինաստանը նաև աստիճանաբար թեթևացնում է կորոնավիրուսային սահմանափակումները, ինչը կարող է հանգեցնել բիզնեսի ակտիվության աճի։ Դրա պատճառով պահանջարկը կաճի օրական 1,6 մլն բարելով։