Հիմա ամեն ինչ շատ արագ է զարգանում. ՔՊ պատգամավորը՝ ծանր վիրավորանքի օրենքն ընդունել-հանելու մասին (տեսանյութ)
ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանն այնքան էլ համաձայն չէ, որ հուլիսի 1-ից ծանր վիրավորանքի համար չի լինելու քրեական պատասխանատվություն։ Այս մասին նա ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում։ Մյուս կողմից էլ, ըստ նրա, վիրավորանքը ոչ թե պետք է պատասխանատվություն կրի, այլ այնպես պետք է անեն, որ դեռ մանկապարտեզից երեխային սովորեցնեն չվիրավորել։
Ինչ վերաբերում է նրան, որ այդ դեպքն առաջին չէր, երբ ԱԺ-ն ընդունում է մի օրենք, հետո այն չեղարկում, ՔՊ-ական պատգամավորը նկատեց, որ դա նորմալ է և բոլոր երկրներում ընդունված տարբերակ է՝ ընդունել որևէ օրենք, ապա այն փոխել կամ հանել։
Հարցին, թե այսքան արա՞գ, Խաչատրյանն արձագանքեց․ «Հիմա ամեն ինչ շատ արագ է զարգանում»։
Անդրադառնալով դատական համակարգի աշխատանքին՝ ՔՊ-ական պատգամավորը նկատեց․ «Դատավորներ ունենք, որ պետք է դատավոր չլինեն, որովհետև նրանք սովոր չեն արդարատաություն իրականացնել, նրանք սովոր են պատվեր կատարել։ Դատավորների զգալի մասը կամակատար է մնում նրանց, ում շնորհիվ դատավոր է դարձել»։
Մանրամասները՝ տեսանյութում