Ովքեր են Փաշինյանի հետ մեկնել Կատար. փոխվարչապետը, 3 նախարար, Երևանի քաղաքապետը, ԵՊՀ ռեկտորը, ընդհանուր՝ 24 քաղաքացի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կատարի Պետություն մեկնած հայկական պատվիրակության կազմում ընդգրկված է 24 քաղաքացի:
Մասնավորապես, Կատար են մեկնել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը, Կատարում Հայաստանի դեսպան Ա. Սարգսյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը: