«Եթե չլիներ Փաշինյանին իշխանությունից վռնդելու շարժումը, այս մարդկանցից ոչ ոք ձերբակալված չէր լինի»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը չի հերքում՝ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի թշնամին է, բայց երբ դատավորն ակնհայտորեն գիտի, թե ինչ որոշում է կայացնում ու ինչու է մարդուն թողնում կալանքի տակ, ըստ Էդգար Ղազարյանի, նա ևս հայ ժողովրդի թշնամին է։ Այս մասին նա ասաց ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով ներքաղաքական զարգացումների ֆոնին տեղի ունեցող ձերբակալություններին ու խոսելով մասնավորապես Արմեն Գրիգորյանի կալանավորման դեմ բողոքի մերժմանը։
«Եթե չլիներ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից վռնդելու շարժումը, այս մարդկանցից ոչ ոք ձերբակալված չէր լինի, իսկ եթե այդ քաղաքական իրադարձությունների հետ է կապվում նրանց ձերբակալությունը, ուրեմն նրանք քաղաքական հետապնդումների զոհ են և քաղբանտարկյալ»,- ասաց Ղազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում