Հայի հարազատները հաշվեհարդար են տեսել Վլադիկավկազի հիվանդանոցում (տեսանյութ)
Ֆեյսբուքյան օգտատեր Լուսինե Թադևոսյանն իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել․
«▪️Երեկ կեսգիշերին 79-ամյա տաքսու վարորդ Սերգեյ Գրիգորյանն իր մեքենայով տեղափոխել է 35-ամյա Օսմանով Մուրադին։
▪️Մեքենայում ինչ-որ բանի շուրջ տղամարդիկ վիճել են, իսկ Մուրադը դանակով հարվածել է ծերունուն։ Օսմանովը բերման է ենթարկվել, իսկ տաքսու վարորդը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
▪️Բայց արդեն կես ժամ անց Օսմանովը ոստիկանների ուղեկցությամբ բերվել է նույն հիվանդանոց (ձերբակալվելու ժամանակ նրա ձեռքը վնասվել է)։
▪️Վիրավոր տաքսու վարորդի բազմաթիվ հարազատներ արդեն կլինիկայում են եղել։ Նախ Օսմանովին միջանցքում, ոստիկանների աչքի առաջ, դանակահարել է տաքսու վարորդի թոռը։
▪️Երբ փորձել են օգնել Օսմանովին նրա վրա է հարձակվել տաքսու վարորդի որդին։ Իսկ հետո մեկ այլ հարազատ ատրճանակով կրակել է Օսմանովին։ Այդ պահը ֆիքսվել է տեսանյութում:
Արդյունքում Օսմանովը մահացել է վերակենդանացման բաժանմունքում»։