Հսյտնի է, թե երբ Ջո Բայդենը կայցելի Իսրայել և Պաղեստին
Սպասվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այցը Իսրայել եւ Պաղեստին կկայանա հուլիսի 13-ից 15-ը, գրում է Ynet-ը՝ վկայակոչելով երկրների միջեւ բանակցություններում ներգրավված պաշտոնյաներին։
Սպասվում է, որ Բայդենը Բեն Գուրիոնի օդանավակայան կժամանի հուլիսի 13-ի գիշերը։ Այնտեղ նրան կդիմավորեն երկրի առաջին դեմքերը։ Իսրայել այցի ընթացքում Բայդենը բանակցություններ կվարի վարչապետ Նաֆթալի Բենեթի և նախագահ Իցհակ Հերցոգի հետ։ Հանդիպումներից հետո Միացյալ Նահանգների նախագահը հայտարարություններ կանի։
Այցի վերջին օրը Բայդենը ուղևորություն կնվիրի Պաղեստին, կայցելի Բեյթ Լեհեմ և կհանդիպի Մահմուդ Աբասի հետ։