Արևմուտքին չի կարելի վստահել. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը կարծում է, որ Արեւմուտքի քաղաքականությանը չի կարելի վստահել, գրում է TRT Haber-ը։
Խոսելով Հունաստանում ամերիկյան բազաների տեղակայման մասին՝ Էրդողանն ասել է. «Երբ մենք հարցնում ենք, թե ինչու են այդ բազաները կառուցվում, նրանք ասում են՝ «Ռուսաստանի դեմ»։ Իսկ դուք ի՞նչ եք արել Ռուսաստանի դեմ Ուկրաինայի համար։ Կարողացա՞ք տեր կանգնել Ուկրաինային, կարողացա՞ք աջակցել Ուկրաինային: Արեւմուտքին չի կարելի վստահել»,- ասել է Էրդողանը։
Նշենք, որ այս շաբաթվա սկզբին Թուրքիայի նախագահն արդեն քննադատել էր ԱՄՆ-ին Հունաստանում իր ռազմական ներկայությունը ուժեղացնելու համար՝ նշելով, որ այնտեղ տեղակայված են ինը ամերիկյան բազաներ։