Իրանում մահացել է հերթական բարձրաստիճան զինվորականը
Իրանի պաշտոնական լրատվամիջոցները հայտնել են «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ստորաբաժանման մարտիկներից» Ալի Կամանիի մահվան մասին։
Իրանի պետական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ալի Կամանին մահացել է Խոմեյն քաղաքում դժբախտ պատահարի հետևանքով։
Իններորդ ալիքի փոխանցմամբ նրա մահվան մանրամասներն ու հանգամանքները չեն նշվում։