Պատերազմից հետո Եվրամիությունը պետք է սովորի գոյակցել Ռուսաստանի հետ. Բորել
«Պատերազմից հետո Եվրամիությունը պետք է սովորի գոյակցել Ռուսաստանի հետ։ Դա անելու համար Եվրոպան պետք է սահմանի շփումների հստակ ծրագիր»։ Այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
Նա աջակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Ռուսաստանին չնվաստացնելու» կոչին։
«Այս համակեցությունը շատ դժվար է լինելու Ռուսաստանի արածից հետո Ուկրաինայում։ Սա ներխուժում է, ագրեսիա, ուկրաինական կործանում։ Մենք բոլորս դա տեսնում էինք ամեն երեկո հեռուստացույցով, իսկ ես ինքս տեղում տեսնում էի: Բայց մենք դեռ պետք է փորձենք գոյակցել ռուսների հետ այս մայրցամաքում»,- նրա խոսքերն է մեջբերում RBC-Ukraine-ն։