Ուժգին երկրաշարժ` Վանում
Կիրակի օրը 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել արևելյան Թուրքիայի տարածքում, հայտնում է երկրի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է Վան նահանգում՝ 18 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։