Հատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքիցԱրսեն Հարությունյանը դարձել է RAF-ի չեմպիոնՈչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործություններըԵրբ ժամանակը գա՝ կխոսենք... այսօր լրբերը սրբեր են դարձել. Քյոխ (տեսանյութ)Ուկրաինան խզել է Բելառուսի հետ միջուկային անվտանգության վերաբերյալ համաձայնագիրըՄիշտ ընտրենք ազնվությունը, բարությունը, ներողամտություն, մերժենք ամեն տեսակ սուտ ու անօրինություն. Գարեգին ԵրկրորդՕգոստոսին մթնոլորտում ջրային գոլորշու միջին պարունակությունը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 1979 թվականից ի վեր. ԱզիզյանԱրագածոտնի թեմական եկեղեցիներում կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվենՈւկրաինական զորքերը շրջափակման մեջ են գտնվում Խարկովի տարածքում
Անցած 3 տարիները չեն նuեմաgրել և չեն կարող նuեմաgնել արցախցիների բնականոն իրավունքները և դրանք պաշտպանելու մեր հանձնառությունը. Բաղունց
Կարեն Անդրեասյանը կգործուղվի ԱՄՆԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ստացել է ռազմական վերահսկողություն Գրենլանդիայի նկատմամբ«Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. ԳեղամյանԵրևանում երթևեկությունը կսահմանափակվիԵմենի հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքին«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին ՄարտակերտումՎեհափառի ձեռամբ օծվում է Բյուրեղավանի եկեղեցին. Փաշինյանի արշավին միացած Կոտայքի թեմի առաջնորդը ներկա չէ արարողությանը
Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը
ԱՄՆ Կոնգրեսում դժգոհ են Պենտագոնի ղեկավարիցՊԵԿ-ը բացահայտել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 190 մլն դրամԴատվողը նաեւ ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է. «Հրապարակ»Հնդկական դրոնները հաղթել են. «Հրապարակ»
Հարգանքի տուրք է մատուցվել «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ
Համայնքապետարանն օժիտ է դնում. «Հրապարակ»․
Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողը մահացել է հենց դատը շահելու օրը. մանրամասներ
Միկրոավտոբուսի մասնակցությամբ ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներՈւկրաինական բանակը հարվածներ է հասցնում Բելգորոդին. կան վիրավորներ, զոհվել է երեխաԻ՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը․ «Ժողովուրդ»
Զnhված տղաների шրյшն հոտը վերցրել էր ողջ քաղաքը. 19.09.2023. հիշում է՝ արgախgի Նանար Պողոսյանը
Կոնսուլտացիաներն առաջ չեն գնում. «Հրապարակ»ՔՊ-ական նորահայտ պատգամավոր Արաքսյա Վարդանյանը հուզված էր և դժվարությամբ էր տանում վերջին օրերի հանրային արձագանքը. «Ժողովուրդ»2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան
Քիչ առաջ պտտահողմ է դիտվել Սևանա լճի վրա. Գագիկ Սուրենյան
ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Գողական Ուջանիկն ազատվել է կալանքից. «Հրապարակ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել. «Հրապարակ»Ալեն Սիմոնյանը դատարաններում հաղթում է. գրպանային դատավորներն ու ՔՊ արդարադատությունը. «Ժողովուրդ» Իշխանությունները շարունակում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ստոր hաշվեhարդարը` բոլոր ուղղություններով. «Հրապարակ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»Իշխանական ֆրակցիայում` կեսօրից հետո շատերից է ալկոհոլի հոտը բուրում. «Հրապարակ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել. «Ժողովուրդ»Մրցանակի իրական պատճառն այլ է. «Հրապարակ»
Քաղաքականություն

Դեղձուտում ուսուցիչներին վերևից հրահանգ էր իջեցվել՝ ներկա գտնվել Փաշինյանի հետ հանդիպմանը.168.am

Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան աշխատանքային այցով ուղևորվել էր Արարատի մարզ և ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել՝ առաջին կանգառը Արարատի մարզի Դեղձուտ համայնքն է։ Գրառմանը կից Փաշինյանը նաև տեսանյութ էր հրապարակել՝ մի քանի տասնյակ քաղաքացիներ՝ տղամարդիկ, կանայք և երեխաներ, ողջունում են նրան և քաջալերող խոսքեր ասում․

«Դուխո՛վ-դուխո՛վ։ Մենք ձեր հետևից կայնած ենք, արխային։ Միշտ առա՛ջ…»։

168.am-ի Դեղձուտ համայնքի աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանի՝ մարզային մյուս այցերի նման այս այցը ևս նախապես պլանավորված և բեմադրված է եղել․

«Դեռ 2 օր առաջ գիտեինք, որ Նիկոլը գալու է, ու որտեղ պետք է ժողովուրդը հավաքվի՝ դիմավորի նրան։ Փաշինյանի հետ հանդիպմանը Դեղձուտի բնակիչներից մոտ 10-15 մարդ է ներկա եղել, մնացածը կողքի գյուղերից են, չգիտեմ՝ ստիպված են եկել, թե համոզելով են բերել․․․»։

Մեր զրուցակիցը նաև ասաց, որ Փաշինյանի հետ հանդիպման «բեմադրության զոհ» է դարձել նաև դպրոցի ուսուցչական կազմը։ Նրանց ևս վերևից հրահանգ է իջեցվել ներկա գտնվել Փաշինյանի հետ հանդիպմանը։

«Դպրոցում դասերն ավարտվել են, ուսուցչական կոլեկտիվն այսօր պետք է քեֆի գնար, միջոցառումն էլ նախօրոք էին պլանավորել։ Ավտոբուսը պետք է շարժվեր գյուղի կենտրոնական հատվածից, որտեղ փողոցն ասֆալտած է։ Ուսուցիչներն ասֆալտը չէին թողնելու, գնային փոշիների մեջ մտնեին, որ իրենց ավտոբուսը կամ մեքենաները գնային այնտեղ դիմավորեին։ Ամբողջը պլանավորված էր, որ ուսուցիչները ներկա լինեին այդ հանդիպմանը։ Ես անգամ տեղեկություն ունեմ, որ Արարատի մարզի տարբեր ուժային համակարգերում աշխատող քաղաքացիներին առավոտ շատ շուտ զանգել, ստիպել են, ասել են՝ պարտադիր կգնա՛ք ու ձեր ներկայությունը կապահովե՛ք Փաշինյանի հետ հանդիպմանը։ Նրանք էլ քաղաքացիական հագուստով էին եկել, որ հանկարծ չբացահայտվեին, որ ուժային աշխատող են․․․»։

Հարցին՝ այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը Դեղձուտում աջակիցներ չունի՞, մեր զրուցակիցը պատասխանեց՝ աջակիցներ ունի, բայց նրանց թիվը շատ-շատ փոքր է։ Դեղձուտի բնակիչը նաև շեշտեց իշխանությունների հետ հանդիպումների կազմակերպման հարցում մեծ դեր ունի նախկին ՀՅԴ-ական, այնուհետև ՀՀԿ-ական, իսկ հիմա ակտիվ ՔՊ-ական դարձած համայնքապետը՝ Յուրիկ Մուրադյանը։

Նիկոլ Փաշինյանի այցին հրահանգավորված ներկա գտնվելու հանգամանքը ճշտելու և լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով, 168.am-ը կապ հաստատեց նաև Դեղձուտի միջնակարգ դպրոցի ուսուցիչներից մեկի հետ, որի անունն իր իսկ խնդրանքով չենք նշում։ Ուսուցիչը հաստատեց մեր մյուս աղբյուրներից ստացած տեղեկությունը, որ իրենց նախապես ասվել է՝ ներկա գտնվել Փաշինյանի հետ հանդիպմանը։

«Ուսուցիչների մեծ մասը ներկա է գտնվել, դիմավորել է Նիկոլ Փաշինյանին, բայց պարտադրանք չի եղել․․․»։

Հիշեցնենք, որ Արարատի մարզի մի խումբ քաղաքացիների վրդովեցրել էր Նիկոլ Փաշինյանի՝ Արարատի մարզ ժամանում, նրանք բողոքի ակցիա էին իրականացրել։ Կարճ ժամանակ անց ոստիկանության կարմիրբերետավորները և քաղաքացիական հագուսոտվ մարդիկ նրանց նկատմամբ բռնի ուժ կիրառելով՝ բերման էին ենթարել Ոստիկանության Արտաշատի բաժին։

2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ քարոզարշավի ժամանակ, 168-am-ը բազմաթիվ փաստեր էր արձանագրել, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավներին՝ դասերի հաշվին, մասնակցում էին դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները, պետական այլ ապարատների աշխատակիցներ։