Թուրքական 25 հազարանոց բանակը պատրաստ է քրդերի դեմ պատերազմին
Թուրքական բանակը Սիրիայի հյուսիսում լայնածավալ ռազմական գործողություններ է սկսում քրդերի դեմ 25000 սեփական զինվորականների և ընդդիմադիր Սիրիայի ազգային բանակի հազարավոր մարտիկների մասնակցությամբ։
Տարածաշրջանից ստացված վերջին տեղեկությունների համաձայն՝ քրդերի կողմից վերահսկվող Մանբիջ և Թել Ռիֆաթ շրջանների վրա հարձակումների առաջին ալիքը կիրականացնի Սիրիայի ազգային բանակը։
Նրանք արդեն դիրքեր են գրավել 130 կիլոմետրանոց շփման գծի երկայնքով եւ սպասում են հարձակման հրամանին։ Միաժամանակ թուրքական բանակի հրետանին, հրթիռահրետանային կայանքները և տանկերը տեղակայվել են Սիրիայի հյուսիսում գտնվող կրակակետերում: Նշվում է, որ գործողություն սկսելու հրամանը կարող է գալ ցանկացած պահի։