Կոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան
Հասարակություն

«Ծանր վիրավորանքի» հոդվածից հրաժարվելը հարկադրված քայլ է, ոչ թե Կառավարության մեծահոգությունը. Արման Թաթոյան

Քրեական նոր օրենսգրքից «Ծանր վիրավորանքի» հոդվածից հրաժարվելը ոչ թե Կառավարության մեծահոգությունն է, ինչպես ներկայացվում է, այլ հարկադրված քայլ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

«Քրեական նոր օրենսգրքից «Ծանր վիրավորանքի» հոդվածից հրաժարվելը ոչ թե Կառավարության մեծահոգությունն է, ինչպես ներկայացվում է, այլ հարկադրված քայլ:

Նախ, Քրեական նոր օրենսգրքի աշխատանքային խումբն ինքը նախագծում այդ հոդվածը չէր ներառել ու չէր էլ ներառելու:

Առհասարակ երբ որպես Արդարադատության փոխնախարար` նախաձեռնեցի Քրեական այս նոր օրենսգրքի մշակումը, ստեղծեցինք աշխատանքային խումբ, որը համալրվեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մասնագետներով։

Աշխատանքային խումբն ի սկզբանե ձեւավորվեց այնպես, որ դուրս լինի քաղաքական ազդեցությունից եւ որ բացառվի քաղաքական շահերի համար Քրեական օրենքի փոփոխությունը:

Բայց, ինչպես տեսանք, «Ծանր վիրավորանքի» հոդվածի դեպքում իրավիճակը փոխվեց:

Այս հոդվածն ընդունվեց միայն քաղաքական որոշմամբ ու ընթացակարգային կոպիտ խախտումներով. այս կերպ Քրեական օրենսգիրքը ծառայեցվեց մեկ` «ՔՊ» կուսակցության քաղաքական շահերին:

Քանի որ կար քաղաքական որոշում, արհամարհվեցին Մարդու իրավունքների պաշտպանի սկզբունքային առարկություններն առ այն, որ այս հոդվածն առավել մեծ խնդիներ է ստեղծելու. թեեւ վիրավորանքն ինձ համար բացարձակ դատապարտելի երեւույթ է, բայց այն ունի պայքարի այլ մեթոդներ, որոնցից առաջինը պաշտոնյաների ատելության բառապաշարի դեմ պայքարն է: Անտեսվեց, որ այս հոդվածը սկզբունքային առումով է հակասում մեր միջազգային պարտավորություններին:

ԱԺ-ում քաղաքական այս սխալ որոշումն ԱԺ կառավարող խմբակցությունն ու Կառավարությունն արդարացրին հակասահմանադրական քննարկումներով:

Այս ամոթալի, բացարձակ դատապարտելի հոդվածի պատճառով հարյուրավոր մարդիկ ենթարկվեցին հակասահմանադրական քրեական հետապնդումների եւ իրավունքների անհիմն, խտրական սահմանափակումների` սկսած մարդկանց ազատությունից զրկելուց ու արդար դատաքննությունից մինչեւ խոսքի ազատություն ու մասնավոր կյանքի պաշպանություն:

Այս oրենքի պատճառով քաղաքացիներին հայհոյող ու վիրավորող իշխանության պաշտոնյաներն ու նրանց աջակիցները դարձան արտոնյալ:

Այս oրենքը պարզապես կրակը գցեց Ոստիկանությանը, որը դարձել էր ու դեռ շարունակում է մնալ հերթական անհեռատես ու դատապարտելի քաղաքական որոշման զոհը:

Այն ոչ միայն լուրջ խոչընդոտներ առաջացրեց լրագրողների համար, այլ նաեւ խորացրեց լրագրողների նկատմամբ կարծրատիպերը:

Այս բոլոր խախտումները բացարձակ հիմնավոր տեղ էին գտել Սահմանադրական դատարանի իմ դիմումում:

Հանուն մեկ կուսակցության քաղաքական շահերի` այսքան խնդիրների ու մեր քաղաքացիներին պատճառված զրկանքների համար ուղիղ պատասխանատու է 3 հիմնական դերակատար`

1. ԱԺ-ում այս հոդվածն ամրագրած օրենքի հիմնական զեկուցողը.

2. Կառավարության պաշտոնական ներկայացուցիչը, որը նաեւ օրենքի համազեկուցողն էր.

3. Սահմանադրական դատարանում այս հարցով իմ դիմումի գործով զեկուցող դատավորը (որոշումը կայացվել է 2022թ. ապրիլի 29-ին)»,-գրել է Թաթոյանը: