Մուհամեդ մարգարեի հետ կապված ցույցերի հետևանքով Հնդկաստանում կան զոհեր և վիրավորներ
Առնվազն երկու մարդ է զոհվել Հնդկաստանի Ռանչի քաղաքում վերջին մեկ օրվա ընթացքում տեղի ունեցած բախումների հետևանքով, որոնք առաջացել են իշխող Հնդկական ժողովրդական կուսակցության երկու ներկայացուցիչների հակասական հայտարարություններից Մուհամեդ մարգարեի մասին, հաղորդում է NDTV-ն:
Նրա խոսքով՝ այս բախումների ժամանակ տաս մարդ է վիրավորվել։ Այս իրադարձությունների ֆոնին նահանգի մի շարք շրջաններում պարետային ժամ է մտցվել։
Անկարգությունները սկսվել են հունիսի 10-ի աղոթքից հետո։ Ցուցարարները պահանջել են անհապաղ ձերբակալել կուսակցության խոսնակ Նուպուրա Շարմային՝ սրբապղծության համար։