Կանադան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
Ուկրաինայի ինքնիշխանությունը խախտելու համար Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների սահմանման շրջանակներում Կանադայում արգելափակվել է ավելի քան 412 մլն կանադական դոլար (մոտ 316 մլն ԱՄՆ դոլար)։ Այս մասին հայտարարել է Կանադայի թագավորական ոստիկանությունը, որը պատասխանատու է պատժամիջոցների պահպանման մոնիտորինգի համար։
«Փետրվարի 24-ից հունիսի 7-ն ընկած ժամանակահատվածում Կանադայում ընդհանուր առմամբ սառեցվել է շուրջ 123 միլիոն կանադական դոլարի գույք և դադարեցվել է ավելի քան 289 միլիոն դոլարի գործարք՝ Ռուսաստանի Հատուկ տնտեսական միջոցառումների մասին ակտով սահմանված արգելքների համաձայն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունն ընդգծել է, որ հաշվի առնելով ֆիզիկական անձանց գաղտնիությունը պաշտպանելու անհրաժեշտությունը, սառեցված միջոցների և դադարեցված ֆինանսական գործարքների վերաբերյալ մանրամասներ չեն բացահայտվի։