Սամվել Ալեքսանյանի համայնքում աղբը մարդկանց տուն է մտնում
Այս աղբակույտը Մալաթիա –Սեբաստիա համայնքի բնակելի շենքի ներսում է, ավելի կոնկրետ Բաբաջանյան 1 շենքի երրորդ հարկում:
Պատճառը արդեն շաբաթներով չկատարած աղբահանությունն է: Այս շենքի բնակիչները սակայն աղբի նկատմամբ մի տեսակ իմունիտետ ունեն, քանի որ շենքի ողջ նկուղային հարկը մոտ մեկ մետր բարձրությամբ աղբակույտով է լցված: Եվ տարիներ շարունակ բնակիչների պահանջը `շենքը մաքրել աղբից, համատիրության կողմից մատնվում է քար լռության: Վերջին անգամ այս և հարակից շենքերի շրջակայքը աղբից մաքրվել է այն ժամանակ, երբ պետք է ընտրողների հետ բակային հանդիպում ունենար Սամվել Ալեքսանյանը և որպես պատգամավորի թեկնածու ներկայացներ իր բարեկամ Կորյուն Նահապետյանին:
Այս համայնքում թե համատիրությունները, թե վարչական շրջանի երտասարդ ղեկավարը, թե պատգամավորը գործում են բացառապես Սամվել Ալեքսանյանի հովանու ու ենթակայության ներքո, ուստի ցուցադրական աշխատանքները թե թաղապետն ու թե համատիրության ղեկավարը կանեն այն ժամանակ, երբ տվյալ տարածք կայցելի իրենց հովանավորյալ Սամվել Ալեքսանյանը:
Այնպես որ, Բաբաջանյան 1 շենքի բնակիչների համար 2017 թվ-ի ընտությունները սպասված են, կլինի մեծ աղբահանություն, ամեն մի աղբ կգտնի իր արժանի տեղը: