Անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ
ՀՀ Պն-ից հայտնում են՝ տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակի վարման ունակությունների և թիրախների խոցման հմտությունների ստուգման նպատակով հունիսի 10-ին, N զորամիավորման հրաձգարաններից մեկում, զորամասերի վարչակազմերի զինծառայողների հետ անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։