Հայաստանի ռուսական ռազմակայանը նոր անօդաչու թռչող սարքեր է ստացել
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի սպառազինությունը համալրվել Է ռուսական արտադրության անօդաչու թռչող սարքերի
խմբաքանակով: Այդ մասին հունվարի 11-ին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:
«Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի անօդաչու թռչող սարքերի
ստորաբաժանման սպառազինությունը համալրել են «Տախիոն» ժամանակակից անօդաչու թռչող սարքերը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Զինվորականները մեկ ամսվա ընթացքում նոր անօդաչուները կսովորեն կառավարել Կամխուդ եւ Ալագյազ բարձր լեռնային զինափորձարաններում:
«Տախիոն» անօդաչուն նախատեսված Է ցերեկը եւ գիշերը մինչեւ 40 կիլոմետր հեռավորությամբ հետախուզում իրականացնելու համար: Անօդաչուների վրա կարող են տեղակայվել տեսա, ֆոտո կամ ինֆրակարմիր խցիկներ: Սարքի մեկնարկային քաշը մոտավորապես 25 կիլոգրամ Է, թռիչքի տևողությունը մինչեւ վեց ժամ: «Տախիոն»ն արտադրվում Է «Իժմաշ Անօդաչու համակարգեր» ձեռնարկությունում: