Արագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասըԸնդդիմությունը հենց սկսեց արդարացումների շարքը, կարող են պարզապես ամեն ինչ համարել ավարտված. վերլուծաբանՄեր նպատակը մնում է անփոփոխ․ Ռուբեն Վարդանյանի կինը հայտարարություն է տարածել Բաքու մարդասիրական այցի վերաբերյալԻրանը 7 պահանջ է ներկայացրել ԱՄՆ-ինԱմեն ինչ կփոխվի, դա է իմ գաղտնի պլանը․ Սամվել ԿարապետյանՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ. Դատախազություն«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով բջջային հեռախոսների փոխանցումը (տեսանյութ)Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՓաշինյանի ներքին «լեգիտիմությունը» հիմնականում կառուցվել է արտաքին ուժերի տված «քարտ բլանշի» վրա. Արտակ ԶաքարյանԱրարատում բшխվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-նՓայտանյութով բեռնված մեքենայի վարորդը չի ենթարկվել ոստիկանների «կանգառ» հրահանգին և դիմել է փախուստի«Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահՊապոյանը ճիշտ էլ ասում է՝ 2 անգամ առաջ է անցել՝ կտրվելով իրականությունից. Մեսրոպ ՄանուկյանՏարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. ՂազինյանԱնցած տարի 2 անգամ աշխարհից առաջ ենք զարգացել. Գևորգ ՊապոյանԿասեցվել է Արենիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունըՀարցվածների 93 տոկոսը դրական է գնահատում Շաքիի միջադեպի ժամանակ կնոջ գործողությունները
Հասարակություն

Եթե Նիկոլ Փաշինյանը մեղավոր չէ՝ ինչո՞ւ են խուսափում նրան հարցաքննելուց․ զոհվածների ծնողներ (տեսանյութ)

«Մեր խնդիրը մեկն է՝ բոլոր մեղավորները, սկսած առաջին դեմքից, որոնք կապ ունեն մեր որդիների զոհվելու հետ, պատասխանատվության ենթարկվեն»: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներից Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը։

Նա նշեց, որ իրենց շարժման համար հիմքը հանդիսացավ ապրիլի 13-ին ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «պատերազմում կարող էր լինել նույն արդյունքը, սակայն միայն առանց զոհերի»։

Ըստ ծնողների՝ այդ հայտարարությունը ինքնախոստովանական ցուցմունք էր, որն էլ միավորեց բոլոր ծնողներին՝ դիմել գլխավոր դատախազին և պահանջել պատժել մեղավորներին։ 

Արա Ռոստոմյանի խոսքով՝ այս ընթացքում իրենց զոհված որդիներին տուժող են ճանաչել, իսկ ծնողներին՝ տուժողի իրավահաջորդ։

«Դատախազությունը նաև փաստել է, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից է տեղի ունեցել այդ ամենը։ Այսինքն՝ նաև դատախազությունն է փաստել, որ ՀՀ-ում կան պաշտոնյաներ, որոնք մեր որդիների զոհվելու պատճառ են դարձել»,- ընդգծեց Արա Ռոստոմյանը։

Նա միաժամանակ նշեց, որ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությունը մերժվել է, և գործը տեղից տեղ են տեղափոխում։ «Սկզբից Հակակոռուպցիոն կոմիտեում էր, հետո՝ Քննչական կոմիտեում։ Մենք այդ կառույցներից որևէ ակնկալիք չունենք, դրա համար միջնորդություն ենք ներկայացրել, որ ՔԿ-ից գործը տեղափոխվի ԱԱԾ, քանի որ բոլոր հիմքերն ունենք ՔԿ-ին չվստահելու»,- ասաց Արա Ռոստոմյանը։

Կարին Տոնոյանն էլ նկատեց, որ իրենց նպատակը հենց Նիկոլ Փաշինյանին պատժելը չէ։

«Մենք ասել ենք՝ եթե Նիկոլ Փաշինյանը մեղավոր չէ, ինչո՞ւ եք այդքան խուսափում նրան հարցաքննության կանչելուց»,- նկատեց Տոնոյանը։

Ծնողներին թեև այնքան էլ վստահություն չի ներշնչում գործով զբաղվող պատկան մարմինների վերաբերմունքը, սակայն ամեն դեպքում պատրաստ են գնալ մինչև վերջ ու բացահայտել մեղավորներին։