Շվեյցարիան պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ
Շվեյցարիայի աջակցությամբ պատժամիջոցներ են սահմանվել Ռուսաստանից և Բելառուսից 100 ֆիզիկական անձանց և կազմակերպությունների, այդ թվում՝ օլիգարխ Ալեքսանդր Մելնիչենկոյի նկատմամբ, հաղորդում է Reuters-ը։
Պատժամիջոցների ցանկում են նաև ռուս զինվորականներ:
Բացի այդ, Շվեյցարիան աջակցեց Sberbank-ի անջատմանը SWIFT համակարգից:
Պատժամիջոցները պետք է ուժի մեջ մտնեն այսօրվանից, նշում է Reuters-ը։