Եթե քո երկրի վարչապետն ասում է՝ ռազմագերիների թիվը 39-ն է՝ նա Ալիևին տալիս է իրավունք սպանել մնացած տղաներին, եթե Ալիևն արդեն չի արել դա․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Երբ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը ներկայացնում են, թե Ադրբեջանում գտնվող մեր հայ ռազմագերիների թիվը 39-ն է՝ նրանք ստում են։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նա նկատեց, որ իրականում հայ ռազմագերիների թիվը 119-ն է։
«Այսինքն, եթե քո երկրի վարչապետն ու արտաքին գործերի նախարարն ասում են 39-ը՝ նրանք Ալիևին տալիս են իրավունք սպանել մնացած տղաներին, եթե Ալիևն արդեն չի արել դա»,- ասաց Զոհրաբյանը։
Նա նկատեց, որ այս թիվը՝ տեսանյութերի հետ միասին, հանձնել են Եվրադատարանին։
«Եվրադատարանն ընդունում է, որ մեր ռազմագերիների թիվը 119-ն է, իսկ մեր երկրի ղեկավարը՝ ոչ»,- ասաց Զոհրաբյանը։
Նա նաև նշեց, որ այսօր պարկերի մեջ դեռ 86 զինվորի մասունք կա, որոնք դեռ այդպես էլ չեն հուղարկավորվել։
Մանրամասները՝ տեսանյութում