Բագրատ Եսայանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում. փաստաբան
Բագրատ Եսայանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում ՀՀ քր. օր.-ի 38 - 225-րդ հոդվածի 2-րդ մասով և 164 ֊րդ հոդվածի 1-ին մասով, վերջինս ներկա պահին ձերբակալված է ու իր նկատմամբ հավանաբար այսօր ներկայացվելու է կալանքի միջնորդություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վահե Եփրիկյանը:
«Կանխավ ցանկանում եմ նշել, որ վերոհիշյալ մեղադրանքի իմաստով պարոն Եսայանը որևէ արարք չի կատարել, ավելին` դեպքից անցել է շուրջ մեկ տարի ութ ամիս և հենց այժմ նրան մեղադրանք առաջադրելն ու կալանավորելը բացառապես պայմանավորված է քաղաքական նպատակահարմարությամբ»։