Սերգեյ Լավրովը խորհուրդ է տվել Լեհաստանի նախագահին սովորել իր երկրի պատմությունը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խորհուրդ է տվել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային, ով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ, սովորել իր երկրի պատմությունը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Գիտեք, ես դժվարանում եմ մեկնաբանել բազմաթիվ եվրոպացի քաղաքական գործիչների, ինչպես նաև ուկրաինացի քաղաքական գործիչների հայտարարությունները: Լեհաստանը և նրա առաջնորդները, ովքեր թույլ են տալիս նման արտահայտություններ, հավանաբար, ավելի լավ կլինի, որ նրանց խորհուրդ տան ուսումնասիրել իրենց սեփական պատմությունը և այն իրադարձությունները, որոնք ընկած են Լեհաստանի պատմության հիմքում»,- ուրբաթ լրագրողներին ասաց նախարարը։