2016թ-ին ՀՀ քաղաքացին կենսամակարդակի աճ չի զգա
ՀՀ 2016թ-ի բյուջեում արձանագրված է 2.2 տոկոս տնտեսական աճ, 2.2 տոկոս տնտեսական աճ է կանխատեսել Հայաստանի համար նաև Համաշխարհային բանկը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը անդրառնալով 2.2 տոկոս տնտեսական աճին, նշեց, որ նման տնտեսկան աճը քաղաքացու կենսամակարդակի վրա չի զգացվի:
«Հայաստանը գտնվում է այնպիսի մի իրողության մեջ, որտեղ անվտանգությունը չափազնաց ավելի է կարևորվում, քան մնացած ամեն ինչ: Մենք պետք է հասկանանք, որ մենք ավելի լավ կապրենք, եթե լինենք ավելի անվտանգ»,- ասաց Գ. Մինասյանը:
Ինչ վերաբերում է գնաճին, ապա ըստ նրա, 2015թ-ը Հայաստանն ավարտեց բավականին մեծ գնաճով, դա հնարավորություն տվեց Կենտրոնական բանկին նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այս տարվա ընթացքում գնաճային ճնշումները կլինեն ոչ ավելի, քան նախատեսված է պետական բյուջեի նախագծով, իսկ վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազումը լրացուցիչ պայմաններ կստեղծի նաև տնտեսական աշխուժացման համար: