Ռուսաստանը պատրաստ է Պակիստանին նավթ տրամադրել էժան գներով
Կարաչիում (Պակիստան) Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Անդրեյ Ֆեդորովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է Պակիստանին նավթ վաճառել զեղչով, եթե իշխանություններից պաշտոնական հարցում ստանա։ Այս մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսում։
«Ռուսաստանը շահագրգռված է էժան նավթ մատակարարել բարեկամ երկրներին, այդ թվում՝ Պակիստանին։ Եթե Պակիստանի կառավարությունը կապ հաստատի մեզ հետ, մենք էժան նավթ կտրամադրենք»,- նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Ֆեդորովի խոսքով՝ Վլադիմիր Պուտինն ու Իմրամ Խանը փետրվարի 24-ին Մոսկվայում կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են Պակիստանին նավթի էժան գնով մատակարարման հարցը։ Նա հավելել է, որ այն ժամանակ կողմերը վերջնական պայմանավորվածությունների չեն հասել։