Եթե նոր ճանապարհը շահագործման հանձնվի, 2-3 ամիս հետո կորցնելու ենք Բերձորը. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
Ադրբեջանի կողմից կառուցվում է այլընտրանքային ճանապարհ, որի հետ կապված կարծես թե Նիկոլ-Ալիև դավադիր համաձայնություն կա, և մենք կորցնելու ենք Բերձորի ճանապարհը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը` անդրադառնալով Բերձորը հանձնելու մասին շրջանառվող լուրերին։
«Եթե այդ ճանապարհը հանձնվի շահագործման 2-3 ամիս հետո, դա նշանակում է, որ մենք ամբողջությամբ կորցնում ենք Բերձորի շրջանը, Աղավնոն, որոշ հայկական գյուղեր։ Ամենակարևորը, թշնամու ենթակայության տակ են անցնելու մեր ողջ կոմունիկացիաները»,-ասաց Սաղաթելյանը:
Նա նկատում է, որ այդ կերպ հայկական կողմն ամբողջովին կախման մեջ է գտնվելու. «Որ ասում էինք Արցախի հայաթափում, նաև սա նկատի ունենք: Սա հերթական դավադիր ծրագիրն է»:
Մանրամասները՝ տեսանյութում.