Լիբանանն ու Իսրայելը կարող են պատերազմել վիճելի տարածքում գազի արդյունահանման համար
«Հըզբոլլահը դիտարկում է բոլոր տարբերակները», եթե Իսրայելը սկսի գազ արդյունահանել Քարիշ հանքավայրից, որի մասերը Լիբանանը վիճելի է համարում, ասել է Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան։
«Մենք պատերազմից չենք վախենում: Եվ մենք չենք պատրաստվում դիտել, թե ինչպես է Իսրայելը ներխուժում լիբանանյան տարածք՝ լիբանանյան գազն արդյունահանելու համար։ Իսրայելը պետք է դադարեցնի բոլոր գործունեությունը վիճելի տարածքում, իսկ հունական ընկերությունը, որին պատկանում է գազի արդյունահանման հարթակը սպասարկող նավը, պետք է անմիջապես հետ կանչի այն։ Մենք հասկանում ենք, որ պատերազմի արժեքը Լիբանանի համար կարող է շատ բարձր լինել։ Բայց Իսրայելն ավելի շատ կվճարի։ Նրա համար պատերազմի գինը կարող է իսկապես ծանր լինել»,- նրա խոսքը մեջբերում է Details-ը։
Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ լողացող նավթային հարթակը տեղափոխվել է նոր վայր՝ Հայֆայից 80 կիլոմետր դեպի արևմուտք։ Հրատարակությունը նշում է, որ այն կետը, որտեղից գազը մղվելու է, ներառված չէ վիճելի տարածքի մեջ, նույնիսկ լիբանանյան տարբերակում, որն անմիջապես բերվել է լիբանանյան կողմին։