Դատավորը ո՛չ իր տեղում էր, ո՛չ սեղանի տակ, ո՛չ աթոռների. Իգոր Խաչատուրովի գործով նիստին դատավորն ու դատախազը չեն եկել. փաստաբան (տեսանյութ)
Դատավոր Տիգրան Սիմոնյանի նախագահությամբ այսօր՝ հունիսի 10-ին, նախատեսված էր Յուրի Խաչատուրովի գործով դատական նիստը չի կայացել: Այս մասին Քրեական Վերաքննիչ դատարանից ֆեյսբուքյան տեսաուղերձով տեղեկացրել է փաստաբան Միհրան Պողոսյանը:
Նա նկարել է դատարկ դահլիճը և նշել, որ քննության է առնվում Իգոր Խաչատուրովի վերաբերյալ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին օրինախախտության և հիմնավորվածության ստուգումը: Սակայն դատական նիստին, բացի փաստաբանից, ոչ ոք չի ներկայացել:
Ըստ օրենքի՝ դատարանը պետք է այն ստուգի ընտրված խափանման միջոցի օրինականությունն ու հիմնավորվածությունը հաստատող նյութերը ստանալու օրվանից երեք օրվա ընթացքում։
«Այսօր այդ վերջին օրն է, որ դատավորը կարող է ստուգել որոշման հիմնավորվածությունը։ Մեկօրյա ժամկետ էլ դատարանն ավելացրել է՝ հիմնավորելով, որ գործի նյութերն ուշ է ստացել։ Ամսի 7-ից սկսած մենք ամեն օր հարցնում ենք նիստի օրն ու ժամը, դատավորը սույն գործով հասարակությանը լայն հայտնի Տիգրան Սիմոնյանն է, որն արդեն երեք-չորս օր կապի դուրս չի եկել պաշտպանական կողմի հետ»,-ասաց Միհրան Պողոսյանը։
Նրա խոսքով, Վերաքննիչ քրեական դատարանի նախագահը երեկ Պողոսյանին տեղեկացրել է՝ նիստը նշանակված է այսօր ժամը 10։00-ին։