ԱՄՆ-ն Հնդկաստանին հորդորում է չգնել ռուսական նավթը
ԱՄՆ Պետդեպարտամենտի էներգետիկ անվտանգության հարցերով ավագ խորհրդական Ամոս Հոխշտեյնը սենատորներին ասել է, որ հորդորել է Հնդկաստանին չավելացնել ռուսական նավթի գնումները, որը կտրուկ էժանացել է արևմտյան պատժամիջոցների պատճառով, փոխանցում է Interfax-ը։
«Ասացի՝ տեսեք, մենք երկրորդական պատժամիջոցներ չունենք, որոնք կարող են խանգարել ձեզ Ռուսաստանից էներգիա գնել, բայց ես կխնդրեի նաև ճիշտ բանակցություններ վարեք, քանի որ եթե դուք չգնեք այս նավթը, ոչ ոք չի գնի»,- ասել է Հոխշտեյնը։
Վիսկոնսին նահանգի հանրապետական սենատոր Ռոն Ջոնսոնը նշել է, որ Ռուսաստանն ավելի լավ վիճակում է պատերազմի այս փուլում ստացված եկամուտների առումով՝ համեմատած ռազմական գործողությունների մեկնարկի հետ։