Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Եթե մեզ մարդու տեղ չեն դրել, հո անկոչ հյուրե՞ր չենք, որ գնանք. Արցախի պատգամավորը՝ Էդմոն Մարուքյանի հետ հանդիպմանը չմասնակցելու մասին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանին գործուղել էր Արցախ՝ ԱԺ խմբակցությունների հետ հանդիպելու։ Սակայն ընդդիմադիրները մերժել են հանդիպել, Մարուքյանը հանդիպել էր իշխող «Ազատ հայրենիք» եւ Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» խմբակցությունների ղեկավարների՝ Արթուր Հարությունյանի եւ Գագիկ Բաղունցի հետ։ Հանդիպումից հետո որեւէ մանրամասներ չեն հայտնել։ Մեզ որոշ տեղեկություններ են հասել, որ այցի նպատակն ընդդիմադիրների հետ երկխոսություն սկսելն է եղել, Մարուքյանը պետք է համոզեր, որ Փաշինյանին հաջողվել է Արցախի կարգավիճակի հարցի լուծումը հետաձգել, երբ կավարտվեն հայ-ադրբեջանական սահմանազատման աշխատանքները։ Իսկ Մարուքյանի այցից մեկ օր առաջ Արցախ էր մեկնել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ով երեկ դեռեւս Արցախում էր: Այս այցերն ԱՀ քաղաքական-հասարակական շրջանակներում մտահոգություն են առաջացրել, որ ինչ-որ բան այն չէ, եւ ՀՀ իշխանությունները կարեւոր գործընթացներից առաջ բանագնացներ են ուղարկել Արցախ։ Ո՛չ Հարությունյանի, ո՛չ Բաղունցի եւ ո՛չ էլ Մարուքյանի հետ խոսել չհաջողվեց, «Միասնական հայրենիք»-ի պատգամավոր Մարսել Պետրոսյանից փորձեցինք մանրամասներ ճշտել։

- Ձեզ հայտնի՞ է Նիկոլ Փաշինյանի հատուկ բանագնաց Մարուքյանի այցի նպատակը։ Ի՞նչ ուղերձ էր բերել Նիկոլ Փաշինյանից։

- Հարցի հասցեատերը ես չեմ, որովհետեւ ես չեմ մասնակցել հանդիպմանը, ընդհանրապես ոչ մի դեպուտատ էլ չի մասնակցել հանդիպմանը։ Որքան գիտեմ, հանդիպել են ԱԺ նախագահի տեղակալ, խմբակցության ղեկավար․․․ ինչ էր, է՞, անունը` էն մորուքավորի․․․

- Ձեր կուսակից Բաղունցի՞ն նկատի ունեք:

- Հա, Բաղունցը, մեկ էլ՝ Հարությունյան Արթուրը։ Ինչ են խոսել, ինչի մասին, ինչի շուրջ` ոչ մեկն էլ ոչ մի բան չգիտի, չի կարող ասել։

- Դուք այդ կուսակցությունի՞ց չեք, Ձեզ հետաքրքի՞ր չէ, թե ինչ են խոսել, ի վերջո՝ խոսքը ՀՀ վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպանի մասին է։

- Դե, հետաքրքիրը ո՞րն է, եթե մեզ մարդու տեղ չեն դրել, մենք հո անկոչ հյուրե՞ր չենք՝ գնանք-ասենք` եկել ենք մասնակցենք։

- Չեք գնացել, բայց հետո կարող էիք, չէ՞, հարցնել, իմանալ, թե ինչ են քննարկել։

- Որ հարցնեի՝ կիմանայի։ Ես հետաքրքրասեր չեմ, եթե ասում են, լսում եմ, չեն ասում` ուրեմն պետք չէ ասել։ Գուցե գտել են, որ մենք այդ մարդիկ չենք, որ պիտի իմանանք հանդիպման բովանդակության մասին։

- Բայց դուք միայն կոճակ սեղմող չեք, չէ՞։

- Դե ուրեմն գտնում են, որ չպետք է իմանանք։

- Արցախի թեման եռում է, գուցե կարեւոր ասելիք էր փոխանցում Փաշինյանից։

- Ի՞նչ կարեւոր բան պետք է փոխանցեր։

- Ասում են՝ եկել է ասի, որ Արցախի կարգավիճակի հարցը ՀՀ իշխանությունները կարողացել են հետաձգել։

- Իբր ե՞րբ էր օրակարգում եղել, որ մի հատ էլ հետաձգեն։

- Ձեզ համար Արցախի կարգավիճակի հարցը լուծվա՞ծ է, օրակարգում չկա՞ նման հարց, այդ դեպքում ինչի՞ մասին են հայտարարում աշխարհաքաղաքական կենտրոնները։

- Ինձ նման հարցեր մի տվեք, մի բանի որ ես չեմ մասնակցել, չեմ կարող ասել։ Ինչ վերաբերում է Արցախի հարցին, իմացեք՝ լինելու է այնպես, ինչպես մենք ենք ուզում, առանց մեզ՝ արցախցիներիս, ոչ մի հարց չի լուծվելու։ Միշտ էլ տիա ըլել։

- Փաշինյանը հայտարարում էր, որ մեզ պարտադրում են նշաձող իջեցնել, իր կուսակիցներն էլ հող էին նախապատրաստում՝ ամբիոնից հայտարարելով, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում։

- Ժամանակին էլ Ալիեւն էր խոստովանում, որ իրեն պարտադրում են ճանաչել Արցախի անկախությունը, բայց տե՞նց է եղել՝ չէ։ Պարտադրելն ուրիշ է, անելն ուրիշ է։ Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ Արցախի կարգավորման հարցը լուծվելու է Երեւանում, անկախ այն բանից՝ նախաձեռնությունը Եվրոպայի կողմից է լինելու, թե Ռուսաստանի, վերջին խոսքը պատկանում է ղարաբաղցիներին։

- Տասնամյակներ շարունակ Արցախի ժողովուրդն իր դիրքորոշումը հայտնել է, թե ինչ է ուզում, բայց փաստ է, չէ՞, որ հարցը չի լուծվել։

- Ուզելը վտանգավոր չէ, բայց դե՝ բոլոր դեպքերում, ուզելն ընդամենը երեւակայել է։ Չի լուծվում, որովհետեւ մեր կամքը հաշվի չի առնվում։ Այդուհանդերձ, Արցախի հարցը ոչ մի տեղ էլ չի լուծվելու, առաջիկա շրջանում այդ հարցը հաստատ չի լուծվելու, փորձարկում են, ինչ-որ ուղի են փորձում գտնել, բայց չի հաջողվում, երեւի ստիպված լինեն Ղարաբաղը թողնել Աստծո կամքին, քիթները չխոթեն Ղարաբաղի գործերի մեջ, հնարավորություն տալ, որ ինքնուրույն ապրի, սենց որ նայում ենք` բոլորը Ղարաբաղից զզվել են։

- Ձեր կուսակցությունը չողջունեց հայաստանյան ընդդիմության պայքարը․ ինչո՞ւ։

- Ես խնդրում եմ ինձ այլեւս հարցեր մի տվեք, զանգել էիք՝ հանդիպման վերաբերյալ կարծիք հարցնեիք, ես էլ ասում եմ, որ մեզ հարկ չեն համարել տեղեկացնել։ Ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանը եվրոպական եւ ռուսաստանյան յուրաքանչյուր հանդիպումից հետո անմիջապես հանդիպում է Արայիկ Հարությունյանին, բնականաբար, չեմ կարծում, թե կա այնպիսի հարց, որ Հարությունյանին հայտնի չէ, չեմ կարծում, թե Մարուքյանն ինչ-որ նորույթ է բերել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։