Այս իշխանությունները, ինչպես սատանան խաչից, խրտնում են այն ձևակերպումներից, որ երկրում քաղաքական ճգնաժամ կա. Արմեն Աշոտյան (տեսանյութ)
Այս իշխանությունները, ինչպես սատանան խաչից, խրտնում են այն ձևակերպումներից, որ քաղաքական ճգնաժամ կա երկրում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով՝ քաղաքական ճգնաժամը տեսնում են բոլորը, բացի Նիկոլ Փաշինյանից ու նրա մերձավոր շրջապատից:
«Տեսեք, մի 1000 հոգին բավարար էր, որպեսզի մի քանի 1000 ոստիկան հանեն մեր դեմ, ինչ է թե՝ ՌԴ արտգործնախարարն էր եկել: Բա քաղաքական ճգնաժամը պոզով-պոչո՞վ է լինում: Մենք հո չէի՞նք գնալու ներս մտնեք, հարձակվենք»,-նկատեց Աշոտյանը՝ հավելելով, որ քաղաքական ճգնաժամը սկսվում է այն պահից, երբ երկիրը զարթնում է:
Նա նկատում է նաև, որ արտահերթ ընտրություններն, ըստ էության, հարց չլուծեցին. այսօր ավելի վատ պատկեր ունենք. «Բացի նրանից, որ Նիկոլը վերարտադրվեց՝ ո՞ր հարցը լուծվեց էս արտահերթ ընտրություններով՝ ՀՀ անվտանգությո՞ւնը, Արցախի՞ հարցը, թե՞ տնտեսական հացը»:
Մանրամասները՝ տեսանյութում