Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

«Պապիկյանն ունակ չէ ռազմական որոշում կայացնել». Մովսես Հակոբյան. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է.

«Հունիսի 6-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, խոսելով ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնի մասին, անոնսավորեց, որ Պաշտպանության նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ անելուց հետո կստեղծվի նոր մոդել, ըստ որի ԶՈւ գլխավոր շտաբի պետը կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը:

«Օրենքը երկար ժամանակ շրջանառվել է կառավարությունում եւ առաջիկայում կներկայացվի Ազգային ժողով: Բանակի կառավարման որոշակի փոփոխություն է կատարվում, դա հիմնարար փոփոխություն չէ, ամեն դեպքում Զինված ուժերը զբաղվելու է միայն երկրի պաշտպանությամբ, մարտական պատրաստությամբ: Գնում, սպասարկում, ապահովում` այդ ամենով պետք է զբաղվեն նախարարության կազմում գտնվող այլ վարչություններ: Այսինքն` սկսած թիկունքային ապահովումից, պետք է իրականացվի ոչ զինվորականների կողմից: Շատ բաներ լինելու են պատվիրակված»,- ասել է Սուրեն Պապիկյանը:

Եվ ահա երեկ այդ տեսլականն օրինագծի տեսքով դրվեց շրջանառության մեջ: Այս մասին ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը ուշագրավ դիտարկում էր արել՝ նշելով. «Եթե պաշտպանության նախարարն ունակ լինի որոշում կայացնելու, ապա դա որեւէ բանի չի խանգարի»:

Մենք փորձեցինք ավելի հստակ պատասխան ստանալ Մովսես Հակոբյանից, թե կոնկրետ Սուրեն Պապիկյանին նման որոշումներ կայացնելու համար ունակ համարո՞ւմ է: Ըստ Մ.Հակոբյանի.

- Առաջինը, այդ կառուցվածքը դեռեւս չի գործում: Երկրորդը, դեռեւս պարզ չէ, թե այդ կառուցվածքով ով է լինելու որոշում կայացնողըª դա դեռեւս պարոն նախարարը չի պարզաբանել: Եվ երրորդ, ունակ է արդյոք Պապիկյանը նման որոշում կայացնելու, թե՝ ոչ, ապա եթե խոսքը վերաբերում է ռազմական որոշում կայացնելուն, իհարկե՝ ոչ: Դրա համար զինվորական մասնագետ է պետք լինել:

- Նույն հարցազրույցում նախարարը ասաց, որ պատերազմի հավանականություն չեն տեսնում:

- Չեմ կարող մեկնաբանել, որովհետեւ ամբողջությամբ իրավիճակին չեմ տիրապետում: Բայց ենթադրում եմ, որ եթե Ադրբեջանն իր ցանկությունները բանակցային գործընթացում կարողանա կյանքի կոչել, ապա պատերազմ, բնականաբար, չի լինելու: Եթե չկարողացավ, ապա նա իր խնդիրները միանշանակ լուծելու է ռազմական ճանապարհով: Ես հիմա չգիտեմ, թե բանակցային գործընթացը ինչպես է գնում: Այսքանով ավարտենք:

Հ.Գ.- Բայց, անկեղծ ասած, այս օրենսդրական փոփոխության շուրջ աժիոտաժն անհասկանալի է մնում: Ասենք, ԳՇ պետի այս կարգավիճակի փոխարեն այլ կարգավիճակ եղավ, դրանից ի±նչ է փոխվում: Օրինակ, 1990-ականների սկզբներին, երբ նոր-նոր էր Հայաստանը ՊՆ եւ ԳՇ ստեղծում, չկար որեւէ կառուցվածքային հստակություն, կարողացանք պատերազմ հաղթել:

2020թ.-ին, երբ ունեինք պաշտպանության համակարգի հստակ կառուցվածք, այդ թվումª ԳՇ-ն ու դրա պետը ներկայիս կարգավիճակում էին, ունեցանք խայտառակ ձախողում: Իսկ հայաստանյան իրողությունն այն է, որ, անկախ նրանից, թե որ պաշտոնն ինչպես է կոչվում, ինչ ենթակայություններով, մեկ է, ինչ-որ մեկը ամենավերևում է եւ թելադրում է ամեն բան: Լավ է թելադրում, վատ, կամ թե դավաճան է, դրանից ելնելով էլ փաստացի գործում է բանակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում