Առաջիկա մի քանի տարիներին ռուսական էներգառեսուրսների ամբողջական մերժումը դժվար թե հնարավոր լինի. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ առաջիկա մի քանի տարիներին ռուսական էներգառեսուրսների ամբողջական մերժումը դժվար թե հնարավոր լինի։
«Ինչ վերաբերում է մեր էներգետիկ ռեսուրսների դուրսբերմանը, ապա դա քիչ հավանական է առաջիկա մի քանի տարիների ընթացքում։ Իսկ այս մի քանի տարին հայտնի չէ, թե ինչ կլինի։ Ուստի ոչ ոք չի փակելու հորերը, նման անհրաժեշտություն չկա»,- ՌԴ նախագահի խոսքերն է մեջբերում Ինտերֆաքսը։
«Ծայրահեղ դեպքում սա ինչի՞ է հանգեցնում, ինչպես հիմա։ Համաշխարհային շուկայում նավթի ծավալները նվազում են, գները բարձրանում են, վերջ։ Ընկերությունների եկամուտներն ավելանում են դրամական արտահայտությամբ։ Բոլորը տեսնում են դա, բոլորը հասկանում են դա»,- հավելել է Պուտինը։