Մակրոնն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Կիևի անվտանգության երաշխիքները, երկրում առկա իրավիճակը և պաշտպանական հետագա աջակցությունը։
«Եվս մեկ հեռախոսազրույց ունեցանք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նա տեղեկացավ ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին։ Մենք քննարկել ենք Ուկրաինային պաշտպանելու հետագա աջակցությունը և անվտանգության երաշխիքների վրա աշխատանքը», - գրել է Զելենսկին իր Twitter-ում։
Զելենսկին նշել է, որ հատուկ ուշադրություն է դարձվել դեպի ԵՄ Ուկրաինայի տեղաշարժին։