Սոչիի օդանավակայանում վայրէջքի ժամանակ ինքնաթիռի շասսիում հրդեհ է բռնկվել
Կազանից Սոչի ժամանած ինքնաթիռի վայրէջքի ժամանակ բռնկվել է շասսիին։ Ինքնաթիռում եղել է 191 մարդ, բոլորը տարհանվել են, տուժածներ չկան։
Սոչիի օդանավակայանի մամուլի ծառայությունից հայտնել են՝ չնայած միջադեպին՝ օդանավակայանն աշխատում է բնականոն հունով։
«Կազանից թռչող Nordwind ավիաընկերության մարդատար ինքնաթիռի վայրէջքի ժամանակ մասնակի հրդեհ է բռնկվել ձախ շասսիի վրա: Օդանավակայանի բոլոր ծառայությունների համակարգված աշխատանքի շնորհիվ հրդեհն արագ մարվել է, զոհեր և վիրավորներ չկան: Օդանավակայանն ընդունում բաց է թողնում չվերթները նորմալ ռեժիմով՝ օգտագործելով երկրորդ թռիչքուղին»,- ասված է հաղորդագրության մեջ։