Հայ համայնքը մեր երկրի անբաժան մասն է. Չավուշօղլուն հանդիպել է Սահակ Մաշալյանի և Վատիկանի Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Խաժակ Պարսամյանի հետ
«Ես հանդիպել եմ Թուրքիայի Ամենայն Հայոց Պատրիարք Սահակ Մաշալյանի և Վատիկանի Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Խաժակ Պարսամյանի հետ։ Հայ համայնքը մեր երկրի անբաժան մասն է»։
Այս մասին իր Twitter-ում գրել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Մենք կշարունակենք երկխոսությունն ու շփումները հայ համայնքի առաջատար ներկայացուցիչների հետ»,- գրել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։