Ծառուկյանը Սամվելյանի արվեստանոցում ծանոթացել է Հիսուս Քրիստոսի արձանի գրեթե վերջնական տարբերակին (տեսանյութ)
«Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» մրցույթի հաղթող, քանդակագործ Արմեն Սամվելյանի արվեստանոցում ծանոթացանք Հիսուս Քրիստոսի արձանի գրեթե վերջնական տարբերակին: Տպավորությունները խիստ դրական են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը, ով նաև տեսանյութ է հրապարակել:
«Արձանի կառուցման և տեղադրման աշխատանքներն իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Վստահ եմ, տեղադրումից հետո Փրկչի արձանը աշխարհի բոլոր հայերի, բոլոր քրիստոնյաների միավորման ուխտատեղի է դառնալու»,- հավելել է նա: