Ողջունելի է Թուրքիայի իշխանություններից լսել, որ պատրաստ են բացել ՀՀ-ի հետ փակված սահմանը. Միրզոյան
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում։ Այցի շրջանակներում վերջինս հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Վերջիններս հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր խոսքում մասնավորապես նշեց․
«Պետք է ասեմ, որ մենք ուրախ ենք Թուրքիայի բարձրագույն իշխանությունների կողմից լսել հայտարարություններ այն մասին, որ իրենք պատրաստվում են կարգավորել և դիվանագիտական հարաբերություններ հաստատել ՀՀ-ի հետ և բացել սահմանը։ Սա ողջունելի է և մյուս կողմից մենք տեսնում են մոտեցումների տարբերություններ, այն առումով, որ Թուրքիան հայտարարում է, որ այս գործընթացը պետք է տեղի ունենա առանց նախապայմանի։ Այնուամենայնիվ, մենք պարբերաբար կապ ենք տեսնում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի և Հայաստան-Ադրբեջան գործընթացների միջև, կապ, որը Թուրքիայի իշխանություններն են փորձում գտնել կամ ընդգծում են յուրաքանչյուր առիթով»։
Միրզոյանի խոսքով՝ իրենք չեն կարծում, որ դա կառուցողական է։ Կան որոշակի տարբերություններ այն առումով, որ մենք տարբեր պատկերացումներ ունենք, սակայն, այնուամենայնիվ, ողջունելի է Թուրքիայից լսել, որ իրենք պատրաստ են բացել Հայաստանի հետ սահմանը։