Ադրբեջանի և Հայաստանի միջև ավտոմոբիլային միջանցքի համակարգումն ավարտվում է․ Լավրով
«Ադրբեջանի և Հայաստանի միջև ավտոմոբիլային տրանսպորտային միջանցքի մասին համաձայնագիրը տեղի է ունենում եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների համանախագահությամբ և գտնվում է վերջնական փուլում»։
Այս մասին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նա նշեց, որ երկաթուղային երթուղին համաձայնեցված է, այժմ ավարտվում է ավտոմոբիլային երթուղու համակարգումը և տրանսպորտային միջանցքի շահագործման ռեժիմի համակարգումը, որը կստեղծվի։