Հանրապետականում կամ բռնաբարում են, կամ բամփում, կամ աչք հանում
Ֆեյսբուքյան օգտատեր Կարեն Հարությունյանը ֆեսբուքյան իր էջում հրապարակել է Շուշան Պետրոսյանի գրառումը:
Պատգամավորուհու գրառմանը չեմ անդրադառնում, որովհետև ֆեսբուքից ավելի հզոր անդրադարձող չկա:
Ինձ խիստ զարմացնում է , որ Շուշան Պետրոսյանը բանակը գրել է փոքրատառով, իսկ Նախարար բառը մեծատառով: Վրիպու՞մ է: Թե՞ անձի նկատմամբ յուրօրինակ հարգանք:
Այդ դեպքում առավել քան զարմանում եմ, որ ԼԱԿՈՏ բառի բոլոր տառերը մեծատառով է գրել:
«Լսի այ լակոտ, գրածներդ կարդացի ու գրածիդ այն 16 հավանություն տվող կենդանիներին էլ տեսա, ուշադիր լսի, չհամարձակվես այդ գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի արտահայտվել Երկրիս, մեր բանակի, մեր Պաշտպանության Նախարարի, ուշադիր լսի, աչքերդ կհանեմ, ու ոնց ուզում ես արձագանքի, ԼԱԿՈՏ, կրկնում եմ աչքերդ կհանեմ»,- գրել է Շուշան Պետրոսյանը:
Փաստորեն ՀՀԿ-ում կամ աչք են հանում, կամ բռնաբարում են, կամ բամփում են:
Նույն հանրապետական Շմայսը սպառնում էր գլխատել և բռնաբարել Սեյրան Օհանյանին ու նրա ընտանիքին վիրավորողներին, Հովիկ Աբրահամյանն էլ խոստանում էր բամփել անհնազանդներին: