Էստոնիան կոչ է արել ուժեղացնել ՆԱՏՕ-ի արևելյան թեւը
Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը կոչ է արել ուժեղացնել ՆԱՏՕ-ի արևելյան թեւը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ուկրաինայի իրադարձությունները հստակ ցույց են տալիս, որ ՆԱՏՕ-ին անհրաժեշտ է ավելի ուժեղ ներկայություն արևելյան թևում։ Դա անելու համար ՆԱՏՕ-ն պետք է արագորեն զսպման դիրքից անցնի պաշտպանությանը»,- ասել է Կալլասը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և Լատվիայի և Լիտվայի վարչապետների հետ տեսակոնֆերանսի ժամանակ։
Կալլասի խոսքով՝ բալթյան երկրները դաշինքի գագաթնաժողովին կգնան Մադրիդում միասնական դիրքորոշմամբ, որ ՆԱՏՕ-ի ներկայությունը Բալթիկ ծովի տարածաշրջանում պետք է ուժեղացվի ցամաքում, ծովում և օդում։