Պուտինն ու Ռաիսին հեռախոսազրույց են ունեցել
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է օգտագործել իր հնարավորություններն Ուկրաինայում իրավիճակի դիվանագիտական կարգավորման համար։
Այս մասին նա պատմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում, փոխանցում է РИА Новости-ն։
Իսլամական Հանրապետության ղեկավարը նաեւ հույս է հայտնել, որ հակամարտությունը շուտափույթ կավարտվի։