Տոնական օրերին 676 պատահար է արձանագրվել
«ՃՏՊ-ների ցուցանիշները նվազել են և արձանագրվել է 25 դեպք, մեկ զոհ է եղել, 23 տուժած»,- ասաց նա և նշեց, որ այս տարի փլուզումները վեցով պակասել են, կենցաղային կանչերն են շատ եղել և արձանագրվել է 263 կենցաղային դեպք, որոնք բոլորն էլ սահմանված կարգով սպասարկվել են, թունավորումների ինը դեպք է գրանցվել՝ ինչպես անցած տարի»,- այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյան, ով ներկայացրեց տոնական օրերին ստացված ահազանգերի վիճակագրությունը:
Տոնական օրերին ընդհանուր առմամբ եղել է 676 պատահար, ինչը 250-ով ավելին է, քան նախորդ տարվա ցուցանիշից: Այդ պատահարների հետևանքով արձանագրվել է 3 զոհ, 56 տուժած: Զոհերից մեկը եղել է հրդեհի հետևանք, մյուսը հայտնվել է բքի մեջ: