Ռուսաստանի Դաշնությունը Ուկրաինայի հետ բանակցությունների սեղանի շուրջ չի նստի. Զելենսկին հայտնել է, թե ինչ պատճառով
Ռուսաստանի Դաշնությունն Ուկրաինայի հետ բանակցությունների սեղանի շուրջ չի նստի այնքան ժամանակ, քանի դեռ զգում է իր ուժը: Աշխարհը պետք է շարունակի ճնշում գործադրել Ռուսաստանի Դաշնության վրա: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Կա երկու կողմ՝ Ուկրաինա, որի շուրջ համախմբված է աշխարհը, և Ռուսաստանը, որը բարբարոսաբար զավթում է օտար տարածքները։ Ցանկություն մենք չենք տեսնում, որ Ռուսաստանի Դաշնությունը նստի բանակցությունների սեղանի շուրջ և դիվանագիտական ճանապարհով, առանց սպանությունների և ահաբեկման, գտնի այս պատերազմի լուծումը: Ինչո՞ւ, որովհետև այն դեռ իր ուժն է զգում», - ասել է Զելենսկին: