ԱՄՆ-ում ինքնաթիռ է կործանվել, որում եղել են միջուկային նյութեր
Կալիֆոռնիայում վթարի է ենթարկվել ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը, որի վրա կարծես միջուկային նյութ է եղել: Այս մասին հայտնում է տեղական 8newsnow հեռուստաալիքը։
Ինքնաթիռում գտնվող չորս մարդ զոհվել է։ Ներկա պահին որոնվում է անձնակազմի մեկ այլ անդամ:
Միջադեպը տեղի է ունեցել Գլամիս քաղաքի մոտ։ Թե ինչպիսի միջուկային նյութերի մասին է խոսքը, անհայտ է։