«Հյուսիս-Հարավ»-ի մսխված գումարները հետ են վերադարձվել, իսկ թե որքան` անհայտ է
«Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարությունը գնահատում եմ բավարար»,- ինչպես կգնահատեք մայրուղու շինարարությունը newspress.am -ի կայքի հարցին ի պատասխան ասաց ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Նա «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարության նախաձեռնությունը գնահատեց ճիշտ որոշում, իսկ իրականացվող ծրագիրը թույլ կտա իրացնել ՀՀ ներքին ռեսուրսների առավելագույն պոտենցիալը:
Պատգամավորը նաև հույս հայտնեց, որ 2019թ-ի մայրուղու շինարարությունը կավարտվի, ինչը թույլ կտա Պարսից ծոցի նավահանգիստները կապել Սև ծովի նավահանգիստներին:
Նա մայրուղու շինարարության աշխատանքները գնահատեց դրական, ինչ վերաբերում է շինաշխատանքների ընթացքում ֆինանսական չարաշահումներին, նշեց, որ այդպիսի մեծ ծրագիր Հայաստանի Հանրապետությունոը երբեք չի ունեցել, իսկ նման մեծ միջազգային մասշտաբի ծրագրի իրականացումը միշտ էլ բավականին պրոբլեմներ է պարունակում:
Գագիկ Մինասյանը նաև վստահ է, որ մայրուղու շինարարությունը կիրականացվի ողջ ծավալով և սեղմ ժամկետներում, բարձր որակով:
Նաև շեշտեց, որ չարաշահումները բացահայտվել են և հավուր պատշաճի պատասխան են տրվել, մսխված գումարները հետ են վերադարձվել, իսկ թե կոնկրետ որքան գումար է հետ վերադարձվել, ՀՀԿ պատգամավորը չպատասխանեց:
Գագիկ Մինասյանը անդրադարձավ նաև Իրան Հայաստան երկաթուղու կառուցմանը, նշեց, որ Իրանի համար ավելի էժան է այդ ծրագիրն իրականացնել Ադրբեջանի տարածքով, սակայն կան տարածաշրջանային խնդիրներ, իսկ Հայաստանով երկաթուղու շինարարությունը նա գտնում է, որ երկարաժամկետ հեռանկարում ավելի հուսալի է Իրանի համար, թեև ավելի շատ ներդրումներ է պահանջում: