ՀՀ գլխավոր դատախազի այցն Արցախ հարուցել է Բաքվի հերթական հիստերիան
2022 թվականի հունիսի 8-ին Հայաստանի գլխավոր դատախազը, «ապօրինի այց կատարելով Ղարաբաղի տարածք, հանդիպում է ունեցել «ապօրինի կառույցի «ներկայացուցիչի» հետ»։
Այս կերպ Ադրբեջանի ԱԳՆ-ն պաշտոնապես արձագանքել Արթուր Դավթյանի Արցախ կատարած այցին։
Ադրբեջանի արտաքին գերատեսչության հայտարարության մեջ նշված է. «ՀՀ գլխավոր դատախազի այդ քայլը, որն «ուղղված է Ադրբեջանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անձեռնմխելիության դեմ, ոչ միայն խախտում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերը և սկզբունքները, այլ նաև լրջորեն վնասում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը հետպատերազմային շրջանում, այդ թվում՝ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման ջանքերին»։