Այսօր կկայանա Հայաստան-Շոտլանդիա ֆուտբոլային հանդիպումը
Այսօր, ուշ երեկոյան, Ազգերի լիգայի Բ լիգայի առաջին խմբի երկրորդ տուրի ծրագրով, կկայանա Շոտլանդիա-Հայաստան ֆուտբոլի հավաքականների հանդիպումը:
Գլխավոր մարզիչ Կապառոսի ղեկավարությամբ մեր հավաքականը երեկ նախախաղային պարապմունք է անցկացրել Գլազգոյի «Հեմփդեն Պարկ» մարզադաշտում։
Մարզումից հետո, ստադիոնի մամուլի սրահում լրագրողների հարցին ի պատասխան, Կապառոսն ասել է. « Իռլանդիայի դեմ հանդիպումն արդեն անցյալում է, մենք պետք է կենտրոնանանք վաղվա խաղի վրա»: