Էս տղերքի նկարները ամեն երեկո պիտի Ձեր երազին գան. ԱԺ կին պատգամավորները նկարներ նետեցին Անահիտ Ավանեսյանի առաջ (տեսանյութ)
Այսօր Ասպրամ Կրպեյանի և Աննա Մկրտչյանի հետ գնացել էինք Անահիտ Ավանեսյանին ասելու, որ ինքը կրում է ոատիկանների կողմից քաղաքացիներին պատճառած մարմնական վնասվածքների, հազարավոր զոհերի, նահատակների աճյունները այդ պայմաններում պահելու և իհարկե դավաճանական քաղաքականության պատասխանատվությունը, որովհետև այսքանից հետո դեռ հանդգնում է արդարացնել ոստիկանների ապօրինի ու անհամաչափ գործողությունները սեփական ժողովրդի նկատմամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: