Պեսկովը պատսխանել է Ռումինիայի և Մոլդովայի միացման մասին հարցին
Կրեմլը մանրամասն տեղեկություններ չունի Մոլդովայի հետ կապված Ռումինիայի ծրագրերի մասին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, ես չէի ասի, որ մենք մանրամասն տեղեկություններ ունենք այս հարցում, մյուս կողմից, իսկապես, մենք լավ գիտենք, որ Մոլդովայում կան որոշակի ուժեր, որոնք ոչ թե միավորման, այլ երկրի քայքայման կողմնակից են։ Ռումինիայի կողմից այդպիսի ուժեր իսկապես կան, մենք դրա մասին գիտենք»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով Մոլդովային Ռումինիայի հետ միացման ծրագրերի մասին հարցին, որոնք նշել է Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնը։
Պատասխանելով հարցին, թե Մերձդնեստրում ռուս խաղաղապահների համար վտանգ չի՞ լինի, եթե Մոլդովան միանա Ռումինիային, նա նշեց, որ «դեռ միացում չկա, ուստի այս հարցը բավականին հռետորական է»։